§ 6.9 ՋՐԻ ԿՈՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ։ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 7 Ջրի ժամանակավոր կոշտությունը, ինչպես գիտեք, պայմանավորված է կալցիումի և մագնեզիումի հիդրոկարբոնատներով: Գործնական աշխատանքի կատարման համար անհրաժեշտ է ունենալ ժամանակավոր կոշտության, դիցուք՝ Ca(HCO), պարունակող ջուր։ Քանի որ հայաստանյան ջրերը շատ կոշտ չեն, անհրաժեշտ է նախ պատրաստել այդպիսի ջուր, այնուհետև փորձել վերացնել այն: 1. Կոշտ ջուր պատրաստելու համար վերցրե՛ք մեծ փորձանոթ, մեջը լցրե՛ք մոտ 100 մլ թորած ջուր: Ավելացրե՛ք շատ քիչ քանակությամբ կավ- ճի փոշի, այնուհետև, ապակե ձողով խառնելու պայմաններում, փորձանո- թի ջրի մեջ անցկացրեք ածխաթթու գազ: Վերջինս, ինչպես գիտեք, ստա- նում են մարմարի և աղաթթվի փոխազդեցությամբ (Կիպպի սարքում կամ փորձանոթում): Գազի անցկացումը պետք է շարունակել, մինչև կավճաջու– րն ամբողջովին դառնա թափանցիկ: 2. Քիմիական բաժակի մեջ պատրաստե՛ք մոտ 50 մլ օձառաջուր: 3. Համարակալված երկու փորձանոթի մեջ լցրե՛ք (1/4 չափով) կոշտ ջուր: Առաջին փորձանոթը դանդաղ տաքացրե՛ք սպիրտայրոցի բոցի վրա մինչև եռալը: Այնուհետև թողե՛ք, որ հեղուկը սառչի և ընդունի սենյակային ջերմաստիճան: Դրանից հետո յուրաքանչյուր փորձանոթի մեջ լցրե՛ք պի- պետով չափված 1–ական մլ օճառաջուր և խառնե՛ք ապակե ձողով: Ո՞ր փորձանոթում է դիտվում ավելի շատ փրփրագոյացում: Հաշվե- տվության մեջ գրանցե՛ք ձեր բոլոր դիտարկումները, դրանց մեկնաբանու- թյունները, ընթացող ռեակցիաների հավասարումները և հիմնական եզրա- կացությունները։
Ответы на вопрос
Ответил cisarukmaria0
0
Ответ:
я не розумію що ти написав бо я говорю українською мовою
Объяснение:
я говорю українською мовою
Новые вопросы
История,
1 год назад
Алгебра,
1 год назад
География,
1 год назад
История,
1 год назад
Українська мова,
6 лет назад
Математика,
6 лет назад